Անընդունելի է, երբ Երևանի քաղաքապետը և գլխավոր ճարտարապետը պաշտպանում են ոչ թե Երևանի, այլ բիզնես շահերը. 1in.am
Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի Ֆիրդուսի թաղամասում կառուցապատողը քանդման աշխատանքներ է իրականացնում: Ընկերությունը քանդել է 19-րդ դարավերջին վերագրվող սև տուֆից մի կառույց։ Նույն ճակատագիրն է սպասվում նաև նույն տարածքում գտնվող աղյուսե շենքին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ազգագրագետ Լուսինե Խառատյանի և «Իմ Քայլ»-ի ավագանու անդամ Նվարդ Վարդանյանի հետ։
Երևանի ավագանում արտահերթ նիստ հրավիրվեց, որտեղ քննարկվում էր Երևանի 33-րդ թաղամասի, այն է՝ Ֆիրդուսի տարածքի իրացման և քանդման ենթակա խնդրահարույց շենքերի հարցը։ Երևանի 33-րդ թաղամասում 9-10 ներդրող կա, սակայն թե ովքեր են նրանք, այդպես էլ հայտնի չդարձավ։ Կառավարության ներկայացուցիչ, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը համառորեն չպատասխանեց մի քանի անգամ հնչեցված` ներդրողների վերաբերյալ հարցերին, խոստացավ, որ հետագայում այդ մասին կհրապարակեն, իսկ թե երբ, հայտնի չէ։
«Երևանի մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեին, որի անդամ եմ նաև ես, մեծապես հետաքրքրում է Երևանի մշակութային ժառանգության վերաբերյալ տարվող քաղաքականությունը կամ քաղաքականության բացակայությունը: Ֆիրդուսի գործընթացը եկավ փաստելու, որ մշակութային ժառանգության վերաբերյալ տարվող քաղաքականության մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել:
«Ինչ վերաբերում է Երևանի ավագանու նիստին այն աննախադեպ էր, քանի որ ավագանու անդամներն արագ նախաձեռնեցին նիստը: Ավագանու անդամները սուր և հարցեր էին բարձրացնում, ճիշտ հարցադրումներ էի անում, սակայն և գործադիրը ներկայացուցիչը՝ պարոն Սիսեռյանը, և՛ քաղաքապետարանի ներկայացուցիչները ոչ համարժեք դիրքորոշում ունեին…»,- նշեց Լուսինե Խառատյանը: Նա նաև ընդգծեց, որ անընդունելի է, երբ Երևանի քաղաքապետը և գլխավոր ճարտարապետը պաշտպանում են ոչ թե Երևանի, հանրության շահերը, այլ բիզնես շահերը:
Մանրամասն՝ տեսանյութում: