Կորոնավիրուսով վարակված փաստաբաններ Կարեն Մեժլումյանի և Ինեսսա Պետրոսյանի կրկնակի թեստ պատասխանը բացասական է
Կորոնավիրուսով վարակված փաստաբաններ Կարեն Մեժլումյանի և Ինեսսա Պետրոսյանի կրկնակի թեստ պատասխանը բացասական է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Մեժլումյանը։
Փաստաբանը հայտնեց, որ իրենք դուրս են գրվել հիվանդանոցից. «Մեզ նորմալ ենք զգում։ Երեկ ենք դուրս գրվել հիվանդանոցից։ Հիմա տան պայմաններում կազդուրվում ենք»։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին կորոնավիրուս էր ախտորոշվել Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ, որը Կարեն Մեժլումյանի կինն է: