Կրիաները վերադարձել են Աֆրիկայի՝ կորոնավիրուսի պատճառով դատարկված լողափերը
Լողափերից օգտվելու արգելքը, տեղաշարժման սահմանափակումները եւ գործնական ակտիվության կրճատումը նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ թողել է դրական ազդեցություն կրիաների պոպուլյացիայի վրա Աֆրիկայի արեւմտյան ափերում։ Այդ մասին շաբաթ հաղորդել է SABC հարավաֆրիկյան ռադիոընկերությունը։ Լույս աշխարհ է եկել հազվագյուտ կրիաների 83 հազար ձագ, եւ դա լավագույն ցուցանիշն է ընթացիկ տարվա մեջ Աֆրիկայի ամբողջ ատլանտյան ափի համար, նշում են մասնագետները։
Այդքան խոշոր սերնդի ի հայտ գալը հնարավոր էր դարձել, նախ, այն պատճառով, որ Կոնգոյի լողափերում մարտից ի վեր չի եղել որեւէ հանգստացող, որոնք անգամ ակամայից կարող էին վնասել կրիաների ձվերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
1992 թվականին լողափի երկայնքով 2 կմ հատվածը հանդիսանում է արգելոց, որն այժմ նպաստում է կրիաների այդ տեսակի պահպանմանը։
Կրիայի մեկ էգը ձվադրում է միջինում 120 ձու, ինկուբացիոն շրջանը շարունակվում է 45-50 օր՝ չնայած վատ եղանակային պայմանների դեպքում ժամկետը կարող է հասնել 70 օրվա։ Ավազում ձվադրման արդյունքում ըստ Ցելսիուսի՝ 31-32 աստիճանի դեպքում ի հայտ են գալիս միայն էգերը, իսկ 28 աստիճանի դեպքում՝ որձերը։ Եթե ինկուբացիոն ջերմաստիճանը տատանվում է 29-30-ի շրջանում, ի հայտ են գալիս երկու սեռին պատկանող կրիաներ։