Գարիկ Սարգսյանը չի տարբերում աշխատավարձը վարկից. Արարատի մարզպետը պարզաբանել է իր «կիքսը»
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել NEWS.am–ի՝ «Գարիկ Սարգսյանի հերթական կիքսը. մարզպետը չի՞ տարբերում «մաքուր» աշխատավարձը «կեղտոտից»» վերտառությամբ հոդվածի առնչությամբ, արդյունքում ավելի անհարմար դրության մեջ է հայտվել։
Հիշեցնենք, որ NEWS.am–ն, ուսումնասիրելով Արարատի մարզպետի հայտարարագիրը, նկատել էր, որ մարզպետը, որպես Արարատի մարզպետարանից ստացած եկամուտ հայտարարագրել էր 15 մլն 468 հազար դրամ գումար, ինչը կասկածի տեղիք էր տվել։ Հայտարարագրից ստացվում էր, որ 2019թ. ընթացքում նա մյուս մարզպետներից 5 մլն դրամ հավելյալ գումար է ստացել, սակայն մեր հաշվարկները ցույց տվեցին, որ հնարավոր է, որ այս տվյալները Գարիկ Սարգսյանի հերթական կիքսի արդյունքն են։
Լրատվականը գրել էր, որ ամենայն հավանականությամբ Արարատի մարզպետը հայտարարագրել է ոչ թե «մաքուր» աշխատավարձը, այլ «կեղտոտը»՝ հարկերը ներառյալ։
Փաստորեն մարզպետի ֆինանսական գիտելիքների մասին մեր պատկերացումները չափացանցված էին։ Իսկ այսօր ահա մարզպետը խոստովանեց, որ իր աշխատավաձին գումարվել է իր ստացած սպառողական վարկը։
«Թե բա կիքս... Իրականում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել։