Լոնդոնում Չերչիլի արձանը, հնարավոր է, տեղափոխեն թանգարան՝ ցուցարարներից պաշտպանելու համար
Լոնդոնում Խորհրդարանական հրապարակում տեղադրված Ուինսթոն Չերչիլի արձանը, հնարավոր է, տեղափոխեն թանգարան՝ այն դեպքում, եթե բրիտանական մայրաքաղաքում ցույցերը շարունակվեն, BBC-ին ասել է լեգենդար բրիտանացի քաղաքական գործչի թոռնուհի Էմմա Սոմսը:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի հռչակավոր վարչապետը «բարդ մարդ» էր, բայց միլիոնավոր մարդկանց համար հերոս էր համարվում:
Սոմսը հայտարարել է, թե ցնցված էր՝ տեսնելով, որ հուշարձանը շրջափակել են, չնայած եւ հասկանում է այդ քայլի անհրաժեշտությունը:
Այս միջոցառումն ընդունվել էր ցուցարարների պատճառով, որոնք Չերչիլի արձանի վրա կատարել էին «ռասիստ է եղել» գրառումը: Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայում ամենեւին ոչ բոլորն են Չերչիլին հերոս համարում: Այսպես, օրինակ, Բրիտանական կայսրության մասին գրքերի հեղինակ Շրաբանի Բասուն կարծում է, որ «եղել է Չերչիլի երկու կողմ»:
Նրա խոսքով՝ Չերչիլը Հնդկաստանում ամենեւին հերոս չէր համարվում, քանի որ դերակատարում է ունեցել 1943 թվականին Բենգալիայում սովամահության մեջ, որի հետեւանքով մահացել էր նվազագույնը 3 մլն մարդ:
Ընդ որում՝ «Սեւամորթների կյանքը նշանակություն ունի» շարժման ակտիվիստ Իմարնա Էյթոնը կարծում է, որ «ստրուկների վաճառականների» հուշարձանները եւ բոլորի, ովքեր բացասաբար են արտահայտվել աֆրիկացիների մասին, «վերին աստիճանի վիրավորական» են եւ պետք է տեղափոխվեն թանգարաններ:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապես Բորիս Ջոնսոնը դատապարտել է Չերչիլի արձանի նկատմամբ վանդալիզմի ակտը՝ այդ արարքն անավնելով «անհեթեթ եւ ամոթալի»: