Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, 5 մարդ ապաքինվել է
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, իսկ նախկինում հաստատված COVID-19-ով 5 մարդ ապաքինվել է եւ տուն ուղարկվել, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Տվյալները թարմացված են StopCov կառավարական կայքում:
Վրաստանում փետրվարի 26-ից հունիսի 13-ը լաբորատոր ստուգմամբ հաստատված է կորոնավիրուսով վարակման 851 դեպք: Կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքներից մահացել է 13 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 702:
Ներկայումս Վրաստանի կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 136 մարդ:
Կարանտինում է շարունակում մնալ 3 026 մարդ, իսկ ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ՝ 297:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ հունիսի 12-ի դրությամբ անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման 72,1 հազար ՊՇՌ թեստ: