Գերմանիայում քաղաքական միգրանտները բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի իշխանությունների դեմ
Գերմանիայում բնակվող մի խումբ ադրբեջանցի քաղաքական ներգաղթյալներ բողոքի ցույց են անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի դիմաց:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանրահավաքն անցկացվել է որպես բողոքի նշան Ադրբեջանում ոստիկանության բռնությունների դեմ բողոքի:
Բողոքի ակցիայի մասնակիցները քաղբանտարկյալների նկարներով եւ տարբեր կարգախոսներով պաստառներ էին բերել, ինչպես՝ «Դատել Վիլայաթ Էյվազովին» եւ «Դադարեցրեք ոստիկանության բռնությունը»:
Ցուցարարները դատապարտել են «Ենի Յասամալ» բազմահարկ շենքում արագ արձագանքման գնդի մարտական գործողությունները, որոնք ուղեկցվել էին քաղաքացիների դեմ դաժանությամբ, եւ պահանջել են պատժի ենթարկել նրանց, ովքեր թույլատրել են օպերացիան, մասնավորապես՝ ՆԳ նախարար Վիլայաթ Էյվազովին:
Նախկին «խղճի բանտարկյալ», լրագրող Աֆգան Մուխթարլին կոչ է արել Գերմանիայի կառավարությանը «վերանայել իր վերաբերմունքը բռնապետներին»: Նրա կարծիքով՝ Գերմանիան չպետք է համագործակցի Ադրբեջանի հակաժողովրդավարական ռեժիմի հետ:
«Նավթի եւ գազի հետ կապված խնդիրների պատճառով ԵՄ-ն չպետք է անտարբեր մնա Ադրբեջանում հակաժողովրդավարական գործողությունների, զանգվածային ծեծի եւ քաղաքացիների ձերբակալությունների նկատմամբ»,- ասաց Մուխթարլին: