Իրավաբանների «միայնակ» ակցիան ԱԺ-ի դիմաց. պահանջում են թույլատրել խաղաղ ցույցերի անցկացումը
Մի խումբ իրավաբաններ ու իրավապաշտպաններ այս պահին Ազգային ժողովի դիմաց են, նրանք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։
Նրանց խոսքով՝ տեղը պատահական չեն ընտրել, քանի որ այսօր պատգամավորներն են լիազորված վերացնելու այս սահմանափակումը։ Նշենք, որ այսօր ԱԺ–ն արտահերթ նիստում քննարկելու է արտակարգ դրությունը մեկ ամսով՝ 30 օրով, երկարաձգելու կառավարության որոշումը։ Իրավաբանները նրանց կոչ են անում քննարկման ընթացքում ներկայացնել հավաքների սահմանափակումները վերացնելու պահանջ։Նշենք, որ իրավաբանները կանգնած են միմյանցից սոցիալական հեռավորության վրա և ընդգծում են, որ իրենք միայնակ ակցիաներ են իրականացնում և չեն խախտում պարետի սահմանած որևէ սահմանափակում։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ դրություն է հաստատվել մարտի 16-ից՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։
Ըստ ՀՀ պարետի որոշման՝ այս ընթացքում արգելվում են բոլոր տիպի հավաքները։