Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի նախատեսում հավերժ մնալ Սիրիայում
ԱՄՆ-ը չի ծրագրում հավերժ մնալ Սիրիայում, բայց այդ երկրից զորքերի դուրսբերման ժամկետը որոշված չէ՝ հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, գեներալ Քենեթ Մաքենզին:
«Ես չգիտեմ, թե որքան մենք կլինենք Սիրիայում, բայց ակնհայտ է, որ մենք հավիտյան այնտեղ չենք գտնվի: Ինչ-որ պահի հարկ կլինի հեռանալ: Դա կլինի քաղաքական որոշում, և մենք պատրաստ ենք կատարելու այդ հրամանը, երբ այն ստանանք», – ասել է Մաքենզին Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտում անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ: