Ջեյդոն Սանչոն որոշել է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից»
Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությանը հայտնել է, որ մտադիր է այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից, հաղորդում է գերմանական Bild-ը։
20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով «Բորուսիայի» հետ արդեն բանակցում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Սանչոյի ծառայություններով հետաքրքրված է նաեւ անգլիական «Լիվերպուլը»։
CIES Football Observatory-ի վերջին հաշվարկով, Սանչոյի տրանսֆերը գնահատվում է 179 միլիոն եվրո։