Արցախում կորոնավիրուսով և քրոնիկ հիվանդություններով 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Տեղեկատվական շտաբ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի, գրում է տեղեկատվական շտաբը։
«Նրանք ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել էին:
Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի:
Կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ:
Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1224 է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Արցախում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսով վարակման 64 դեպք։