Ղրղզստանը Ղազախստանին մեղադրել է ԵԱՏՄ սկզբունքները չկատարելու մեջ
Ղազախստանը չի պահպանում Եվրասիական տնտեսական միության ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ սկզբունքը, ասվում է Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ:
«2020 թ.-ի ապրիլի 14-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հանդես են եկել ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ սկզբունքի պահպանման օգտին, ներառյալ սոցիալապես կարևոր ապրանքները և սննդամթերքը: Սակայն, ղազախական կողմի իրականացրած միջոցառումները չեն համապատասխանում ԵԱՏՄ պետությունների ղեկավարների հայտարարությանը»,- նշված է փաստաթղթում:
Գործակալության տվյալներով, ղազախական կողմը «ստվերային առևտրի դեմ պայքարի քողի տակ միտումնավոր արգելափակում է Ղրղզստանից արտահանումը, ներառյալ գյուղատնտեսական արտադրանքը»:
«Վարորդների խոսքով, Ղազախստան մուտք գործելու համար 3-ից 4 օր է պահանջվում: Հարկ է նշել, որ խորհրդակցության ընթացքում ղազախական կողմը խոստովանել է, որ կուտակումներն առաջացել են իրենց մեղքով»,- ընդգծել են էկոնոմիկայի նախարարությունում:
Իր հայտարարության մեջ նախարարությունը նաև մերժում է ղազախական կողմի այն տեղեկատվությունը, որ Ղրղզստանից եկող ապրանքների 90%-ը ներմուծվում է ոչ պատշաճ փաստաթղթերով: Ըստ Ղրղզստանի սահմանային ծառայության՝ խախտումներ չեն եղել 2017 թ.-ից:
Ավելի վաղ, Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ Ղազախստանի հետ սահմանին առկա խնդիրների և ԵԱՏՄ կողմից դրանց անտեսման պատճառով հանրապետությունը չի բացառում միությունում իր ներկայացուցիչներին հետ կանչելու հնարավորությունը: