Գերմանիայի օդանավակայաններում պարտադիր կդառնա դիմակ կրելը
Գերմանիայի բոլոր օդանավակայաններում ուղևորների և աշխատակիցների համար պարտադիր կդառնա պաշտպանիչ դիմակ կրելը՝ ամռան ընթացքում ճանապարհորդությունների աճի ֆոնին, հաղորդում է Spiegel Online-ը:
Պարբերականի համաձայն, օդանավակայանների օպերատորները և իշխանության համապատասխան մարմինները անվտանգության միջոցառումների նախագիծ են պատրաստել, որն ուժի մեջ կմտնի մինչև Գերմանիայի կողմից ԵՄ ամբողջ տարածքում ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացումների չեղարկումը հունիսի 15-ից:
Նախագծի հեղինակները կարծում են, որ դեմքի դիմակները հնարավորություն կտան օդանավակայաններին ավելի շատ ուղևորների սպասարկել ամռան ամիսներին, հատկապես այն վայրերում, որտեղ դժվար է 1.5 մետր հեռավորության պահպանումը:
Դրանք ներառում են անվտանգության ստուգման գոտիները, ավտոբուսները, ինչպես նաև ուղեբեռի վերադարձի գոտիները: