Վրացական ընկերությունը Հայաստանին ախտահանման խցիկներ կնվիրի
Վրացական Edison Tech Solutions տեխնոլոգիական ընկերությունը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում` ապահովելով հինգ ախտահանման խցիկներով՝ գրում է sputnik-georgia-ն:
Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Ըստ վերջին տվյալների՝ երկրում կա 13 130 հաստատված վարակի դեպք: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է 195 նոր դեպք:
«Մենք պատրաստ ենք առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում հինգ խցիկ ուղարկել հարևան երկիր: Դրանք կարող են տեղադրվել հասարակական վայրերում, օրինակ, Վրաստանում խցիկներից մեկը գտնվում է Օքրիբի ավտոբուսի կայարանում, մյուսը Գագուա հիվանդանոցում և այլն, և Հայաստանը կարող է ցանկության դեպքում օգտագործել դրանք, ասենք, հիվանդանոցներում և հիվանդասենյակներում՝ ներքին վարակը կանխելու համար», – լրագրողներին ասել է ընկերության հիմնադիր Գիվի Բերիձեն: