Օնիկ Գասպարյան, Արգիշտի Քյարամյան, Վահե Ղազարյան. վարչապետը հայտնել է ԳՇ պետի, ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի նոր անունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մի շարք կարեւոր որոշումներ է կայացրել:
Ըստ այդմ՝
Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:
Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:
Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:
Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
«Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»,-գրել է վարչապետը: