24 ժամով կասեցվել է Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 105 և 7 օրով Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզների գործունեությունը
24 ժամով կասեցվել է Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 105 և 7 օրով Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզների գործունեությունը:
Այս մանկապարտեզներում խախտել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները`
*երեխաներն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման հոսող տաք ջրով,
*բացակայել են փակվող աղբամանները,
*պահպանված չեն եղել սպասքի լվացման կանոնները,
*ջրի ծորակները արմնկային կամ ոտնակային կառավարման չեն եղել: