Իվան Ռակիտիչ․ «Բարսելոնայի» հետ քննարկելու թեմա չունենք
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ոչ մի ցանկություն չունի այս ամռանը հեռանալ կատալոնական թիմից։
«10-15 օր առաջ ակումբի հետ ունեցել եմ մանրամասն զրույց։ Հետեւությունն այն է, որ քննարկելու թեմա չունենք։ Ես «Բարսելոնայի» հետ ունեմ պայմանագիր եւ ցանկանում եմ շարունակել խաղալ այս ակումբում։
Կինս եւ երեխաներս Բարսելոնայում երջանիկ են։ Այլ բանի մասին մտածելու ոչ մի պատճառ չունեմ։
Վերջին շրջանում լավ եմ մարզվել, ինձ լավ եմ զգում եւ վստահ եմ՝ դեռ որոշ ժամանակ էլ կմնամ այստեղ»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է tportal.hr-ն։
32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Կատալոնական ակումբը ցանկանում է այս ամռանը վաճառել նրա տրանսֆերը 15-20 միլիոն եվրոյով։