Զելենսկին ասել է, որ հասկանում է Ավակովի դեմ բողոքողներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ինքը հասկանում է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ բողոքի ցույցերի պատճառները, բայց չի կարող գտնել այս պաշտոնի համար լավագույն թեկնածուի՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դեռևս ավելի լավ նախարար չկա: Ես հավատում եմ, որ նա իսկապես հզոր նախարար է: Ես հասկանում եմ, թե ինչ պատճառով են բողոքի ցույցերը: <…> Եթե մարդը սկսում է իրապես սենսացիոն բարձր մակարդակի որևէ գործ, ապա նա պետք է այն հասցնի մինչև վերջ», – ասել է նախագահը:
Նա բացատրել է, որ Ավակովը պետք է մինչև վերջ ավարտի լրագրող Պավել Շերեմետի սպանության գործով հետաքննությունը: