ՄԱԿ-ը երկարաձգել է Լիբիային զենքի մատակարարման արգելքը
Լիբիային զենքի մատակարարման էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ բանաձևն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Քվեարկությունը հեռարձակվել է ՄԱԿ-ի կայքում:
Այսպիսով, քվեարկության ընթացքում, ինչպես նաև 2011 թվականի բանաձևի և Լիբիայի հարցով 2020 թվականի հունվարի 19-ին կայացած Բեռլինի կոնֆերանսի համաձայն՝ որոշում է կայացվել երկարաձգել 2019 թվականի բանաձևը:
Այսպիսով, էմբարգոն երկարաձգվել է ևս 12 ամսով։
Լիբիայում ներկայում զինված բախումներ են տեղի ունենում տարբեր առաջնորդների կողմնակիցների միջև: Երկիրը ղեկավարում է Ազգային համաձայնության կառավարությունը (GNA), որը ղեկավարում է վարչապետ Ֆայեզ Սարաջը, և «արևելյան կառավարությունը»՝ Աբդուլլահ Աբդուրահաման Աթ-Թանիի գլխավորությամբ: Արևելյան կառավարությանը աջակցում է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը: