Ադրբեջանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ռեկորդային թիվ է արձանագրվել
Ադրբեջանում անցած մեկ օրվա ընթացքում 379 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայություն, ինչը բռնկումից ի վեր առավելագույն ցուցանիշն է: Այս մասին հայտնել են երկրի օպերշտաբից՝ գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ մեր օրում մահացել են երկու հիվանդ՝ 79-ամյա և 64-ամյա, 153 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 7239 մարդ, մահացել է 84 մարդ, ապաքինվել է 4024 մարդ: Մինչ այժմ կորոնավիրուսի ախտորոշման 334 հազար թեստ է անցկացվել: