Բելառուսի համար նավթ տեղափոխող ամերիկյան տանկերը ժամանել է Լիտվա
Ուրբաթ օրը՝ հունիսի 5-ի ուշ երեկոյան, Բելառուսի կողմից Միացյալ Նահանգներից նախկինում գնված նավթով բեռնված տանկերը ժամանել է Կլայպեդա նավահանգիստ՝ գրում է mk.ru-ն:
Ըստ «Բելնեֆտեխիմ»-ի՝ 77 հազար տոննա Bakken տեսակի նավթով բեռնավորված նավը բեռնաթափման փուլում է: Հետագայում հումքը երկաթուղով կտեղափոխվի Նովոպոլոտսկի նավթավերամշակման գործարան: Կոնցերնը հավելել է, որ սա տարեսկզբից այլընտրանքային մատակարարների կողմից իրականացված 12-րդ մատակարարումն է, ընդհանուր ծավալը գերազանցել է 1 միլիոն տոննան: