Գերմանացի զբոսաշրջիկներին տուգանել եւ արտաքսել են Վենետիկից Մեծ ջրանցքում լողալու պատճառով
Գերմանացի զբոսաշրջիկներին տուգանել են 790 դոլարի չափով եւ արտաքսել Վենետիկից Մեծ ջրանցքում լողալու պատճառով, հաղորդում է CNN-ը:
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը ցերեկը:
Երկու տղամարդ հագուստը թողել է Ռիալտո կամրջի մոտ, նետվել ջուրն ու հատել Մեծ ջրանցքը: