ԶԼՄ-ներ. ԱՄՆ-ը Գերմանիայի իշխանություններին չի տեղեկացրել Գերմանիայում իր զորքերի կրճատման որոշման մասին
ԱՄՆ-ը Գերմանիայի իշխանություններին չի տեղեկացրել Գերմանիայում իր զորքերի կրճատման որոշման մասին, գրում է Spiegel-ը:
«Ասում են, որ ԱՄՆ կառավարությունը ՆԱՏՕ-ի իր գործընկեր Գերմանիային չի տեղեկացրել Գերմանիայում իր զորքերի կրճատման որոշման մասին: Դա կարելի է դիտարկել որպես սադրանք»,-գրում է պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ Պենտագոնը մինչեւ աշուն կարող է Գերմանիայից դուրս բերել մինչեւ 15 հազար զինծառայողի:
Այժմ Գերմանիայում է գտնվում ամերիկացի 34,5 հազար զինծառայող: