«Լիվերպուլն» ամռանը նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի
Անգլիական «Լիվերպուլն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում չի համալրի թիմի կազմը նոր ֆուտբոլիստներով, տեղեկացնում է BBC-ն:
«Լիվերպուլի» ղեկավարությունը կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով հրաժարվել է այս տարի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու մտքից:
«Լիվերպուլը» հրաժարվել է նաև գերմանական «Լայպցիգի» և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Տիմո Վերներին ձեռք բերելու մտքից: Ավելի վաղ «Լիվերպուլն» արդեն համաձայնության էր հասել 24-ամյա հարձակվողի հետ:
Տիմո Վերներն արդեն անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության է եկել անգլիական մեկ այլ ակումբի՝ «Չելսիի» հետ և առաջիկայում պայմանագիր կկնքի լոնդոնյան ակումբի հետ: