Ֆրանսիայում տրանսֆերային պատուհանը կբացվի հունիսի 8-ին
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան հայտնել է երկրում տրանսֆերային պատուհանի բացման ժամկետը:
Հունիսի 8-ից ֆրանսիական ակումբներին կթույլատրվի երկրի ներսում տրանսֆերներ իրականացնել: Արդեն հուլիսի 1-ից կթույլատրվեն միջազգային տրանսֆերները:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ֆուտբոլային մրցաշրջանը կորոնավիրուսի պատճառով վաղաժամ ավարտվել է, ՊՍԺ-ն ճանաչվել է չեմպիոն: