«Фабрика звезд»-ի պրոդյուսեր․ Տիմատին գումար է առաջարկել իր ելույթների համար
«Фабрика звезд»-ի պրոդյուսեր Լինա Արիֆուլինան պատմել է, որ Տիմատին նախագծին իր մասնակցության ժամանակ գումար է առաջարկել, որպեսզի հաշվետու համերգների համար ավելի հետաքրքիր համարներ պատրաստի։ Այս մասին հայտնում է StarHit պարբերականը։
Ինչպես գրում է «Утро.ру»-ն Արիֆուլինան միշտ հրաժարվել է։ «Ես նրան միշտ պատասխանել եմ. Տիմա, ինձ քո փողերը հարկավոր չեն։ Որքան բյուջեն տան համարի համար, այնքան էլ կծախսենք», — պատմել է նա։
Հիշեցնենք, որ Տիմատին «Фабрика звезд 4» մասնակիցն է եղել։ Հենց երաժշտական ռեալիթին է արտիստին հայտնիություն բերել։ Դեռ նախագծի ընթացքում ռեփերն ընկերների հետ կազմակերպել է «Բանդա» խումբը, սակայն այն երկար չգոյատեւեց։ Այժմ երաժիշտը Black Star լեյբլի պրոդյուսերն է, ղեկավարում է մի քանի բիզնես նախագծեր եւ հանդես է գալիս մենահամերգներով։