Անդրեյ Շեւչենկոն այս շաբաթ նոր պայմանագիր կկնքի Ուկրաինայի հավաքականի հետ
Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շեւչենկոն կշարունակի գլխավորել ազգային թիմը։ Հունիսի 7-ին Լվովում տեղի կունենա Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի կոնգրեսը, որի ժամանակ կողմերը կկնքեն 2,5 տարվա պայմանագիր, հաղորդում է Sport.ua-ն։
43-ամյա Շեւչենկոն Ուկրաինայի հավաքականը կգլխավորի մինչեւ 2022 թվականին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ավարտը։
Շեւչենկոյի գործող պայմանագիրն ավարվում է 2020թ․ հուլիսին։ Այն նախատեսված էր մինչեւ Եվրո-2020-ի ավարտը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը հետաձգվել է մեկ տարով։
2022թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը Քաթարում նախատեսված է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։