Հրդեհ Չարենցավան քաղաքում. տուժածներ չկան
Հունիսի 2-ին, ժամը 16:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Գևորգ Էմին փողոցում՝ պոլիկլինիկայի մոտակայքում, այրվում է վագոն տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:27-ին, մարվել՝ 16:38-ին: Գևորգ Էմին փողոցում՝ «Հորիզոն» առևտրի կենտրոնի մոտակայքում, ինքնաշեն երկաթյա տնակի (մոտ 20 քմ) ներսում այրվել է 2 պատուհանի փեղկ: