Յանդեքսի պատասխանատվության մասին. քաղաքացին ահազանգում է
Facebook-ի օգտատերը իր էջում գրել է.
«Յանդեքսի պատասխանատվության մասին!!!
Ուրեմն երեկ Յանդեքս տաքսի ծառայության մեքենաներից մեկում օտարերկրյա ֆուտբոլիստը մոռացել է իր հեռախոսը, երբ հայտնաբերել է, որ հեռախոսը չկա, զանգել է իր համարով, բայց պատասխանող չի եղել։ Հետո զանգել է Յանդեքսի գրասենյակ, տվել մեքենայի և մնացած տվյալները, որպեսզի հեռախոսը վերադարձնեն։ Արդեն անցել է մեկ օր, բայց ոչ մի արձագանք դեռ չկա, զանգերին էլ չեն պատասխանում։
Ի՞նչ անել նման դեպքում Յանդեքս, ո՞ւր է ձեր պատասխանատվությունը հաճախորդի նկատմամբ, այսպես չեն աշխատում!»