Նորից փակվելու դեպքում կարող ենք հայտնվել այնպիսի աղետալի վիճակում, որ տարիներով չկարողանանք հաղթահարել. Փաշինյան
Առողջապահական համակարգը մեր առաջ ամեն օր խնդիր է դնում գնալ համընդհանուր սահմանափակումների: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց խնդիրն այն է, որ մենք այդ սահմանափակումների շրջանը տեսել ենք, տեսել ենք, որ դա բերում է շատ լուրջ, գրեթե աղետալի տնտեսական, սոցիալական հետեւանքների: Մենք ըստ էության 100 մլրդ դրամի տնտեսական եւ սոցիալական աջակցության հնարավորություններ ենք ստեղծել նախորդ շրջանում, բայց նաեւ պետք է հասկանանք, որ պետության հնարավորություններն անսահմանափակ չենք: Մենք կարող ենք նորից փակվելու արդյունքում հայտնվել այնպիսի տնտեսական իրավիճակի առաջ, որ երկար տարիներ չկարողանանք հաղթահարել: Սա իսկապես օրհասական պահ է»,-ասաց նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am