Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 400 լրագրողի մոտ
Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 400 լրագրողի մոտ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի լրագրողների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը:
5 լրագրող մահացել է, հաղորդում է Ինտերֆաքսը:
«Վարակված լրագրողների թիվը հասնում է 400-ի, մեծ մասի մոտ հիվանդությունը թեթեւ ընթացք ունի»,-ասել է նա:
Լրագրողների միջազգային ֆեդերացիայի տվյալներով՝ աշխարհի 30 երկրներում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 600 լրագրող: