ԱԺ-ում քննարկվել է խորհրդարանի նիստերը հեռավար անցկացնելու հարցը. «Մենք որեւէ կերպ չենք կանգնեցնելու ԱԺ աշխատանքը»
Ազգային ժողովում քննարկվել է խորհրդարանի նիստերը հեռավար անցկացնելու հարցը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հարցին, թե արդյոք քննարկվում է ԱԺ նիստերը հեռավար անցկացնելու հարցը, պատասխանեց. «Ոչ միայն այս համավարակն է պատճառ հանդիսացել, որ սկսենք մտածել նաեւ անհրաժեշտության դեպքում հեռավար նիստեր կազմակերպելու հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների շուրջ: Այս պահին մտածում ենք, թե ինչպես դա անել, որովհետեւ կան որոշակի խոչնդոտներ: Միայն դրանից հետո կտեսնենք: Մենք որեւէ կերպ չենք կանգնեցնելու խորհրդարանի աշխատանքը, շարունակելու ենք աշխատել»: