Թրամփը և Ցուկերբերգը քննարկել են սոցցանցերի հետ կապված իրավիճակը ԱՄՆ-ում. Axios
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սոցցանցերի հետ կապված իրավիճակը քննարկել են հեռախոսով, հաղորդում է Axios-ը:
Պարբերականի համաձայն, երկու կողմերն էլ զրույցն «արդյունավետ» են որակել:
Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորելու վերաբերյալ և հայտարարել էր, որ որոշակի պայմաններում հնարավոր է համարում Twitter ընկերության փակումը: