«Ռոսպոտրեբնադզոր»-ը կորոնավիրուսն այլևս «իսկական թոքաբորբ» չի համարում
«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ բժիշկներն ավելի ու ավելի շատ տեղեկություններ են իմանում այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում նոր կորոնավիրուսային վարակը:
Նրա խոսքով, դեռ գրեթե մեկ ամիս առաջ հայտնի չէր, թե ինչպես է կորոնավիրուսը ազդում օրգանիզմի վրա կլինիկական դրսևորումների ժամանակահատվածում:
«Ամենասկզբում ենթադրվում էր, որ դա «իսկական թոքաբորբ» է»,- ասել է Պոպովան:
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ վերջերս պարզվել է, որ սա այլ պաթոգենեզ է, որը կապված է արյան մակարդելիության խախտման, ինչպես նաև արյան անոթների առանձնահատկությունների հետ:
Պոպովան հավելել է, որ վստահ է այն բանում, որ այսօր էլ գիտնականները դեռ շատ բան չգիտեն կորոնավիրուսի մասին: