Ճապոնիայում ունիվերսալ կեռիկներ են մշակել վերելակներից անհպում օգտվելու համար
Ճապոնիայում ունիվերսալ կեռիկներ են մշակվել, որոնք կորոնավիրուսի տարածման պայմաններում թույլ են տալիս անհպում վերելակ կանչել, բացել դռները, երթեւեկել մետրոյով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ NHK հեռուստաալիքը:
Նշվում է, որ տարբեր տեսակի մետաղական մասերի արտադրության փոքր գործարանի եկամուտները կիսով չափ կրճատվել էին կորոնավիրուսի պատճառով:
Կեռիկը պատրաստված է տիտանիից, այն հեշտությամբ տեղավորվում է ձեռքի ափի մեջ եւ բազմաֆունկցիոնալ է. դրանով կարելի է անհպում բռնել տրանսպորտի բռնակներից, վերելակ կանչել կամ բացել դուռը, նշվում է հաղորդագրության մեջ:
Արտադրողը նախատեսում է սկսել իր մշակման առցանց վաճառքը: