«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 1։1
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրը շարունակվեց չեմպիոնական խմբի (6 ուժեղագույններ) «Արարատ-Արմենիա» - «Շիրակ» խաղով։ Երեւանում տեղի ունեցած դիմակայությունն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։
Առաջինը հաջողության հասան հյուրերը։ Արդեն 8-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» դարպասը գրավեց գյումրեցիների կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանը։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմից հաշիվը հավասարեցրեց ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն։
«Արարատ-Արմենիան» 37 միավորով առաջատարն է եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Վանաձորի «Լոռիից»։ «Շիրակը» 6-րդն է՝ 29 միավոր։
Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր, չեմպիոնական խումբ
«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 1։1
Սերգեյ Վակուլենկո, 37 - Ռուդիկ Մկրտչյան, 8