22-ամյա վարորդը Kia Sorento-ով գլորվելով հայտնվել է Ողջի գետի ափին. կան տուժածներ (Լուսանկարներ)
Սյունիքի մարզում մայիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16։00-ի սահմանում Քաջարան քաղաքի 22-ամյա բնակիչ Ռազմիկ Դ-ն իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 67 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել Ողջի գետի ափին։
Վթարի հետևանքով վարորդ Ռազմիկ Դ-ն, նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 24-ամյա Արսեն Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քաջարանի բժշկական կենտրոն։