Մեզ համար կյանքի ժամանակավոր փուլ է․ մեր ընտանիքի երազանքն է՝ վերադառնալ մեր բնակարան․ Աննա Հակոբյան
Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում աշխարհը փոխվեց և բոլորովին անսպասելի հայտնվեցինք գիտաֆանտաստիկ ֆիլմ հիշեցնող մի իրականությունում, որտեղ խաղի բոլոր ծանոթ կանոնները ևս փոխվեցին: «Կորոնավիրուսը, աշխարհը և Հայաստանը». այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վաչապետի տիկին, հասարակական գործիչ և լրագրող Աննա Հակոբյանի հետ:
Համավարակի առջև բոլորը հավասար են՝ թե՛ հարուստներն ու աղքատները, թե՛ գեղեցիկներն ու տգեղները և թե՛ վարչապետներն ու հանքափորները… Կորոնավիրուսը հավասարության նշան դրեց բոլորի միջև և եկավ ապացուցելու, որ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկը՝ հավասարությունը, այս դեպքում գործում է: Այս դաժան դասից հետո ինչպե՞ս կփոխվի աշխարհը, կփոխվի՞ արդյոք, թե՞ կդառնա ի շրջանս յուր:
Անդրադառնալով այս հարցերին՝ Աննա Հակոբյանը նշեց. «Ճիշտ նկատեցիք՝ կորոնավիրուսի առաջ բոլորը հավասար են, և դա ժողովրդավարության յուրօրինակ փորձ էր ամբողջ աշխարհի համար, դժբախտաբար դաժան փորձ էր և բացասական բնույթի: Հրաշալի կլիներ, եթե մարդկությունը գտներ պոզիտիվ բնույթի նման փորձ… Ինչ վերաբերում է մարդկանց վարքագծի փոփոխությանը, ինձ թվում է, մեծ հաշվով, մարդիկ կվերադառնան նախկին սովորություններին, բայց վստահ եմ, որ գրեթե բոլորը կվերագնահատեն արժեքները, իրական արժեքները ստիպված կլինեն տարբերել կեղծ արժեքներից… Այս ընթացքը ցույց տվեց, թե ինչքան կարևոր է շփումը և որ իսկապես մարդը մարդով է մարդ, փակված, իրարից հեռու, մեկուսացած ոչ ոք չի կարող իրեն լավ զգալ: Կարծում եմ՝ այս առումով դրական արդյունքներ կլինեն, ինչքան էլ, որ բացասական է այս ընթացքը բոլորիս համար: Բայց դժբախտաբար տարբերություններից, սոցիալական շերտերի առկայությունից խուսափել չի լինի…»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: