Ռուսաստանի առաջնության խաղերում կթույլատրվի հանդիսականների սահմանափակ քանակով ներկայություն
Ռուսաստանում ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսումից հետո կթույլատրվի հանդիսականների սահմանափակ քանակով ներկայություն, տեղեկացնում է Championat-ը:
Ռուսաստանի առաջնության հանդիպումներն ընդունող ստադիոններում կթույլարտվի զբաղեցնել նստատեղերի 10 տոկոսը՝ տարբեր տրիբունաներում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի առաջնությունը կվերսկսվի հունիսի 21-ին:
Հիշեցնենք, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում ֆուտբոլային մրցաշրջանը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել էր մարտի սկզբին:
Ռուսաստանի առաջնության 22 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 50 միավորով գլխավորում է «Զենիթը», որին հաջորդում են 41-ական միավոր ունեցող «Լոկոմոտիվն» ու «Կրասնոդարը»: