Քաղաքացին ահազանգում է. տրանսպորտային միջոցներում քաղաքացիների մեծ մասը եղել են առանց ձեռնոցների և դիմակներն էլ իջեցրած դնչին
Ժողովուրդը շարունակում է անլուրջ վերաբերվել համաճարակին:
Քիչ առաջ Operativ լրատվական ահազանգել էր մի բնակչուհի, ով պնդում էր, որ այսօր օգտվել է և՛ երթուղայինից, և՛ ավտոբուսից, և երկու տրանսպորտային միջոցներում էլ քաղաքացիների մեծ մասը եղել են առանց ձեռնոցների և դիմակներն էլ իջեցրած դնչին :
Քաղաքացին նշեց, որ խոսքը 35 համարը սպասարկող ավտոբուսի մասին է:
Հ.Գ. Նշեմ, որ ինքս երկու օր առաջ օգտվելով հասարակական տրանսպորտից, ստացա նկատողություն, երբ չէի կրել պաշտպանիչ ձեռնոցներ, որոնք պայուսակումս էին և քիչ էր մնում վարորդն իջեցնի ինձ տրանսպորտային միջոցից:
Հասկանալի է, որ օրենքը գործում է բոլորի համար, ինչո՞ւ այդ դեպքում մեկին իջեցնում են տրանսպորտային միջոցից, իսկ մեկին՝ ոչ: