Բալիում սաֆարի պարկում ծնված ընձուղտին անվանել են Կորոնա
Բալիում սաֆարի պարկում ծնված ընձուղտին անվանել են Կորոնա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Անունն ընտրել է շրջակա միջավայրի եւ անտառտնտեսության նախարարը:
«Մեր նախարարը նորածին ընձուղտին անվանել է Կորոնա, որպեսզի մես հիշեցնի, որ նա ծնվել եւ ապրում է պանդեմիայի այս պատմական շրջանում»,-ասվում է սաֆարի պարկի ֆեյսբուքյան էջում:
Այժմ պարկը փակ է սահմանափակումների պատճառով, սակայն բացվելուց հետո բոլոր ցանկացողները կկարողանան ծանոթանալ ընձուղտի հետ: