Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հրավառություն է տեղի ունեցել
Այսօր՝ մայիսի 28-ի երեկոյան, Հանրապետության օրվա առիթով հրավառություն է տեղի ունեցել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի մոտ։
Հուշահամալիրը, որտեղ մուտքը, նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, պարետատան որոշմամբ արգելված էր, ամբողջովին գեղարվեստորեն լուսավորված էր, հաղթական զանգերն ու զանգակատունը լուսավորված էին ՀՀ պետական դրոշի գույներով։