Ծովագյուղում կորոնավիրուսի մոտ 20 դեպք է գրանցվել․ բոլորը տանն են մեկուսացված․ համայնքի ղեկավար
եղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում վերջին երկու օրերին կորոնավիրուսի մոտ 20 դեպք է գրանցվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին,- ասել է համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը։
«Մոտ 10-12 ընտանիք են, վերջին 2 օրվա ընթացքում է վիրուսը ախտորոշվել։ Շփման շրջանակը դեռ պարզ չէ։ Նրանց մեջ քրոնիկ հիվանդություն ունեցողներ եւ երեխաներ չկան, բոլորը միջին տարիքի են, մոտավորապես 30-55 տարեկան»,- ասաց նա։
Հարցին, թե այս պահին համայնքում ի՞նչ վիճակ է, սովորաբար նման բռնկման դեպքում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում, որպեսզի ավելի խիստ հսկողություն իրականացվի, Գեւորգյանը պատասխանեց․ «Կարիք չկա, բոլորը գնացել, իրենց տներում մեկուսացել են։ Մարզպետարանի հետ էլ քննարկումներ են ընթանում»: