Կորոնավիրուսի շուրջ իրավիճակը շարունակում է լարվել. վարակի ամենամեծ օջախը Երևանն է՝ ամենուրեք. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի շուրջ իրավիճակը ցավոք սրտի, շարունակում է լարվել, երեկ նոր 442 դեպք ենք ունեցել, մահացել է 15 քաղաքացի: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պրետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ով նաև ցավակցություն հայտնեց բոլոր մահացածների ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին:
«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը Երևանն է: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում, ամենուր: Հետևաբար, այս իրավիճակից ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է՝ դիմակի համատարած կրումը, ձեռքերի ախտահանումը պարբերաբար, սոցիալական հեռավորության պահպանումը:
Պետք է բացառել որևէ առևտրային կետում առքուվաճառքի գործարք, երբ և գնողը, և վաճառողը դիմակով չեն»,-ասաց նա: