«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիրների թիվը հասել է 80-ի
Բերդի արտադրամասի բոլոր աշխատակիցների թեստերի պատասխանները դեռ չեն ստացել, բայց այս պահին մոտ 80 հաստատված դեպք կա, այս մասին հայտնել է «Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանը
«Տավուշ տեքստիլի» Բերդի բանվորական ձեռնոցների արտադրամասը դեռ փակ է մնում։
Տնօրենը հայտնեց, որ վարակակիրներից ոչ մեկի մոտ թոքաբորբ չկա, լավ վիճակում են։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ այդ արտադրամասում 7 հաստատված դեպք կար, ինչից հետո այն փակվել էր։