Քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի փողոցները լվացվում են լուսադեմին, ոչ թե գիշերային ժամերին
Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ Երևանի փողոցները լվացվում են լուսադեմին, ոչ թե գիշերային ժամերին։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: Վերջինում գրառմանը կից տեսանյութ է հրապարակված, որտեղ երեւում է թե ինչպես են ջրցան մեքենաները շրջում փողոցներով։