«Մանչեսթեր Յունայթեդը» 140 միլիոն ֆունտ ստերլինգի վարկ է վերցրել
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 140 միլիոն ֆունտ ստերլինգի վարկ է վերցրել, հաղորդում է Manchester Evening News-ը։ Ենթադրաբար, միջոցներն օգտագործվելու են ամառային տրանսֆերների համար։
Անցած շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել էր տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ Մեկ տարում ակումբի պարտքն աճել է երեք անգամ՝ հասնելով 429,1 միլիոն ֆունտի։ «Մանչեսթեր Յունայթեդը» մինչեւ 2025թ․ ապրիլ ուներ 150 միլիոն վարկային գիծը, որից էլ վերցրել է 140 միլիոնը։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով եկամուտների մի մասից զրկված ակումբը վարկային միջոցներով կկայունացնի ֆինանսական վիճակը։ Տրանսֆերային նպատակներից են Ջեյդոն Սանչոն («Բորուսիա Դորտմունդ»), Ջեք Գրիլիշը («Աստոն Վիլա) եւ Մուսա Դեմբելեն («Լիոն»)։