Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ...

«Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրսգրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք».hetq.am

Կորոնավիրուսով հիվանդացած, 10 օր հոսպիտալացված և բուժումը կիսատ տուն տեղափոխված Արամ Բաբաջանյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմում է, թե ինչ փուլերով է անցել և անցնում հիվանդության ընթացքում։ Արամ Բաբաջանյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականն է, Գերագույն խորհրդի և Ազգային Ժողովի նախկին պատգամավոր։

-Պարոն Բաբաջանյան ե՞րբ և ի՞նչ դրսևորումներ նկատեցինք և ի՞նչ արեցիք։

-Մայիսի 9-ին զգացի, որ թուլություն ունեմ։ Ջերմությունս չափեցի՝ 37.4 էր։ Մտածեցի երևի մրսել եմ, բայց գիշերը դողէրոցք ունեցա, իսկ առավոտյան ջերմությունս 38 էր։ Պոլիկլինիկայի բժշկի հետ խոսեցի, հանգստացրեց, որ իր կարծիքով վիրուս չկա մոտս։ Հաջորդ գիշերը նույն պատմությունն էր։ Նորից զանգահարեցի պոլիկլինիկա, կրկին տեղեկացրի առողջական վիճակիս մասին։ Տեսնելով, որ պոլիկլինիկայից համապատասխան արձագանք չկա, մայիսի 12-ին գնացի «Վարդանանց» բժշկական կենտրոն թեստ հանձնելու։ Ես և կինս յուրաքնաչյուրս 20 հազարական դրամ վճարեցինք արագ թեստի համար։ Ասեցին՝ ձեզ մոտ բացասական է, ոչ ունեցել եք վիրուս, ոչ հիմա ունեք։ Ջերմությամբ պայմանավորված վճարեցինք և սոնոգրաֆիա էլ կատարեցինք։ Ասեցին՝ նորմալ է։ Մենք էլ ուրախացանք, որ լուրջ խնդրից խուսափել ենք և եկանք տուն։

-Այդ ընթացքում ջերմությունը նորմայից բա՞րձր էր Ձեզ մոտ։

-Այո՛։ Եկանք տուն, տեսանք, որ ջերմությունը չի իջնում, որոշեցինք կրկին թեստ հանձնել՝ արդեն քթից և կոկորդից քսուք վերցնելու տարբերակով։ Նույն ԲԿ-ում վճարում կատարեցինք այս անգամ յուրաքանչյուրս 25 հազար դրամ և այդ անալիզն էլ հանձնեցինք։ Մեր բնակարանում ես և կինս ենք ապրում, դրա համար երկուս էլ հանձնեցինք։ Եկանք տուն և մայիսի 13-ին զանգով տեղեկացրին, որ երկուսիս մոտ էլ դրական է։ Ասացին, որ կտեղափոխեն հիվանդանոց։ Հաջորդ օրը մեզ տարան օրթոպեդիկ հիվանդանոց, որը վերապրոֆիլավորվել էր և սպասարկում էր կորոնավիրուսով հիվանդներին։

-Ի՞նչ հետազոտություններ անցաք և ինչպե՞ս էր ընթանում բուժումը։

-Շտապօգնության մեքենան, որ եկավ մեր հետևից, նաև այլ հիվանդ մարդու վերցրինք, բոլորս իրար հետ տեղափոխվեցինք հիվանդանոց։ Բարձրացրին մեզ 5-րդ հարկ, դուռը կողպված էր, բացեցին մեզ ցույց տվեցին մեր սենյակը։ Այդ հարկ ոչ մեկ չէր կարող մտնել, միայն հիվանդներն էին։ Օրվա մեջ երկու անգամ այդտեղ մտնում էր հերթապահ բժիշկը և քույրը, որը սրսկումներն էր անում։ 24 ժամվա մեջ բուժանձնակազմի հետ շփվում ես 5-10 րոպե։ Ոչ մի հարցի պատասխան չես կարող իմանալ՝ որ փուլում է բուժումը, ինչ դեղեր ես ստանում, ինչպիսին են հետազոտություններիդ պատասխանները։ Հերթապահ բժիշկները, որ ամեն երեկո և առավոտյան պալատ մտնելուց մասնագիտական հարցերի չէին պատասխանում, միայն ջերմության չափն էին ճշտում և արյան մեջ թթվածնի տոկոսն էին չափում ու նշում իրենց մոտ։ Բոլոր հարցերն առաջարկում էին ուղղել թոքաբանին, որին օրվա մեջ տեսնում էինք 2-3 րոպե։

Մեր թոքաբանը 40 հիվանդի էր սպասարկում։ Ֆիզիկապես չէր կարող հասցնել բոլորին պատշաճ ձևով սպասարկել։ 30 տարեկան երիտասարդ աղջիկ էր, որը Աբովյանի տուբերկուլոզի դիսպանսերից էր գործուղվել, բացի դա, հերթապահում էր նաև Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։

Դրա փոխարեն պատուհանից երևում էին բժիշկներ, որոնք վարչական մասնաշենքի մոտ կուտակված էին գրեթե միշտ, որոնց հետ մենք այդպես էլ չառնչվեցինք։ Ամբողջ բաժնին սպասարկում էր մեկ բուժքույր, որը բաժանմունքի բոլոր հիվանդներին ներարկում էր կատարում, դեղեր էր տալիս և բոլորի կանչերին արձագանքում։ Բուժքույրերը երիտասարդ աղջիկներ էին, ուսանողներ և ինչպես հասկացա, այն ժամանակ չէին վարձատրվում։

Այդ ժամանակ մի գիշեր կինս, որը հիպերտոնիա հիվանդություն ունի, վատացավ, սակայն մինչև առավոտ ոչ մեկին չկարողացանք տեղեկացնել։ Առավոտյան բուժանձնակազմին տեղեկացրինք, որ սրտաբան է պետք, որին մինչև մեր դուրս գրվելը՝ շուրջ 5 օր, այդպես էլ չտեսանք։

-Բայց դուք գիտե՞իք, որ երկկողմանի թոքաբորբ ունեք։

-Ինձ երկրորդ օրն ասացին, երկու օր հետո կնոջս էլ ռենտգեն արեցին և ասացին, որ իր մոտ էլ երկկողմանի թոքաբորբ կա։ Թոքաբորբի բուժման մեխն այն է, որ պետք է իմանան, թե քո մոտ ինչ ինֆեկցիա է, որ ըստ դրա ընտրեն, թե որ հակաբորբոքայինով պետք է բուժեն։ Դա բուժման ամենագլխավոր բաղադրիչն է։ Երկու անգամ խորխի անալիզ եմ տվել, մինչև այսօր դրանց պատասխանները չունեմ։ Առաջին անգամ տվածս անալիզից անցել էր 5 օր, հարցնում եմ, թե ի՞նչ է դրա պատասխանը, ասացին, որ պատասխան չունենք, հետո լաբորատորիայից պարզեցին, որ հանձնածս խորխը փչացել է և թափել են և չեն էլ զգուշացրել, որ անհրաժեշտ է նորից հանձնել այդ անալիզը։ Բուժման ընթացքից մեկ շաբաթ հետո իմ համառ պնդումներից հետո միայն երկրորդ անգամ այդ անալիզը վերցրին, որի պատասխանը մինչ օրս չունեմ։ Իմ հետազոտությունների պատասխաններն եմ ուզում, չկան։

-Իսկ ինչպե՞ս եղավ, որ դուրս գրվեցիք։

-Մայիսի 23-ին և 24-ին սկսեցին զանգվածաբար հիվանդներին դուրս գրել։ Մեր բաժանմունքից մոտ 15 անձի դուրս գրեցին: Ես հարց եմ ուզում տալ նախարարին։ Այդ մարդիկ, որ դուրս են գրվել, թեստավորված, դրական պատասխան ստացածները և ընդհանրապես չթեստավորվածները, իրենց հաղորդած վիճակագրության մեջ ո՞ր կատեգորիայի մեջ են մտնում։ Առողջացածների մե՞ջ են, թե՞․․․ Այդ 15 հոգին անելանելի վիճակում էին։ Մի կին կար, որը հուզված էր, նա իր տղայի ընտանիքի հետ էր ապրում, և դրական թեստով տուն էին ուղարկում։ Ասում էր՝ ո՞նց մեկուսանամ մեկ սենյականոց բնակարանում, որ տղայիս ընտանիքին չվարակեմ։ Մյուս մարդիկ էլ նույն խնդրին էին բախվելու, ապրում էին իրենց ընտանիքների հետ։ Միևնույնն է, դուրս գրեցին բոլորին։ Զարմանալի չէ, որ վարակակիրների թիվը կտրուկ աճում է:

-Դուրս գրելիս ձեզ չե՞ն թեստավորել։

-Ինձ և կնոջս չեն թեստավորել, բայց դուրս գրվածների մեջ կային թեստավորված և դրական պատասխանով անձինք։

-Ստացվում է, որ դուրս գրվելու պահին, դուք երկկողմանի թոքաբորբ ունեիք, չունեիք մի շարք հետազոտությունների պատասխաններ։ Հիմա բերել են ձեզ տուն։ Կնկարագրե՞ք տանը ինչպես եք բուժվում, ձեզ ով է ներարկումներ անում, սննդի հարցն ինչպե՞ս եք կարգավորում։

-Մեզ դուրս գրելիս ասացին, որ երեք օր պետք է սիստեմաներ ստանաք, տվեցին դեղերի ցանկ։ Ասացինք՝ թեստ արեք, որ հասկանանք՝ կարո՞ղ ենք բժիշկ հրավիրել տուն։ Ասացին՝ ձեզ պոլիկլինիկայում թեստ կանեն։ Պոլիկլինիկայի հետ կապ ենք հաստատում և հայտնում, որ մեր բուժումը պետք է շարունակվի։ Ասում են՝ մենք այդպիսի ցուցում չունենք։ Ասում ենք, լավ իսկ մարդ ունե՞ք, որ կարող է ներարկումներ անել, մենք նույնիսկ չգիտենք մեր ներկայիս վիճակը։ Ասում են՝ չգիտենք։ Հաջորդ օրը իրենք են արդեն կապ հաստատում, ասում եմ, որ նախարարի ցուցումն է, որ պոլիկլինիկայից պետք է սպասարկեն, ասացի, որ երկու օր անտեր ու դուրս ո՛չ բուժում ենք ստանում, ո՛չ էլ։ Համաձայնեցին ինձ հետ, ասացին, որ այսօր նոր պետք է գլխավոր բժիշկը քաղաքապետարանում ժողովի մասնակցի այդ թեմայով։ Զարմանալի է, որ մարդկանց զանգվածաբար դուրս են գրում և հայտնում, որ պետք է նրանք սպասարկվեն պոլիկլինիկաներում, բայց այնտեղ տեղյակ չեն այդ մասին։

-Հիմա ձեզ ո՞վ է ներարկումներ անում։

-Մենք մեծ դժվարությամբ, հետաքրքրվելով, ուրիշ հիվանդանոցից քույր գտանք։ Վճարում ենք, գալիս է հանդերձանքով, ներարկումներն անում է, բայց մեր բուժումն ընդհատվեց։ Նորից պետք է արյան անալիզ հանձնենք, համակարգչային տոմոգրաֆիա անենք։ Դա որտե՞ղ պետք է անեն, ո՞վ պետք է անի, ո՞նց պիտի արվի, մենք կարո՞ղ ենք դուրս գալ, գնալ պոլիկլինիկա, թե՞ չենք կարող։ Այդ հարցերի պատասխանը չկա։

-Եթե անհանգստացնող հարցեր ունեք, կարո՞ղ եք դուրս գալ տնից, գնալ պոլիկլինիկա։

-Ոստիկանությունից եկան, զգուշացրին, որ տունը մնանք։ Ասում եմ՝ լավ, մնանք, բայց մեզ բժիշկ էլ է պետք։ Ասում է՝ մեր գործառույթը չի։ Այսինքն՝ մի կողմից ոստիկանությունը ստուգում է, որ դուրս չգաս տնից, մյուս կողմից էլ բուժման, հետազոտման կարիք ունես։ Հիմա չգիտենք՝ մեր երկկողմանի թոքաբորբն ինչ վիճակում է։ Բացի թոքաբորբը, իրենց «բուժման» արդյունքում առողջական նոր խնդիրներ ունեցա, որոնք կապված են լյարդի հետ, ինչպես նաև սնկային հիվանդություն սկսվեց, որի դեմ բուժումը սկսեցին միայն հակաբորբոքայինի կուրսի վերջին հատվածում։ Ուզում եմ ստանալ 10 օր հիվանդանոցում գտնվելու ընթացքում իմ ստացած բուժման սխեման, տեսնեմ՝ որ օրը ինձ ինչ դեղեր են ներարկել, ինչ չափաբաժնով, որն ինձ անհրաժեշտ է հետագա բուժումս կազմակերպելու համար։Կասկածներ ունեմ, որ ստացված բուժման արդյունքում նաև այլ խնդիրներ են առաջացել ինձ մոտ։ Որքան էլ դիմեցի հիվանդանոցի ղեկավարությանը, այդպես էլ չստացա իմ էպիկրիզը, այն ինչ ինձ տվեցին, ձեռագիր երկու տող է, որը իրականում իմ ստացած բուժմանը չի համապատասխանում։

Ինձ թուղթ են բերել տվել ստորագրման չինական ինչ-որ դեղ («Плаквени») ստանալու համար։ Ասում եմ՝ բժիշկը դուք եք, ինձ պե՞տք է սա, թե՞ չէ։ Ասում են՝ եթե համաձայն եք, որ դեղը տանք, պետք է ստորագրեք, եթե համաձայն չեք, էլի պետք է ստորագրեք։ Ասում եմ՝ ես մասնագետը չեմ, դուք պետք է գնահատեք։ Ասում են՝ դե որ տալիս ենք այս դեղը, ոնց որ թե ավելի շուտ են բուժվում հիվանդները։ Այ քեզ բան։ Մենք 5 օր բարձր դոզայով խմեցինք այդ դեղից, հետո կարդացի, և պարզվում է, որ այս վիրուսին օգուտ չի տալիս, ընդհակառակը՝ կողմնակի ազդեցություններ ունի։ Դա էլ երևի փորձ են անում։

-Ի՞նչ կուզեք ասել, որի մասին չհարցրի։

-Կուզեմ առողջապահության նախարարին հարց տալ։ Ինքը ռեալ պատկերացնու՞մ է՝ ինչ է կատարվում իր ենթակա հիմնարկներում։ Երբ որոշում են հիվանդներին ուղարկել ըստ բնակության վայրի, դա համաձայնեցրե՞լ են Երևանի քաղաքապետարանի հետ, որոնց ենթակայությամբ են գործում պոլիկլինիկաները, որ իրենք պետք է զբաղվեն այդ հիվանդներով։ Ես տեսնում եմ, որ աջ ձեռքը չի իմանում, թե ձախ ձեռքն ինչ է անում։

Ինձ հետաքրքիր է վիճակագրությունը, որ ամեն օր նախարարությունը ներկայացնում է․ այդ բուժվածների մեջ մտնու՞մ ենք մենք, այս 15 հոգին, որ դուրս գրվեցինք և որոնց մասին ես գիտեմ, բայց իրականում այդ թիվն ավելի մեծ է։ Մենք ո՞ր կատեգորիայի մեջ ենք։ Լավ կլինի նախարարը հիվանդանոցներում մի գիշեր մնա և տեսնի, թե ինչպես են բուժում հիվանդներին, ի՞նչ է կատարվում հիվանդանցոներում։ Սրանք իմ անձնական հարցերը չեն, ինձ հետ այս վիճակով հարյուրավոր մարդիկ են եղել։

Ես, կյանքի և աշխատանքի մեծ փորձառություն ունենալով, երկար տարիներ աշխատելով աղետի գոտում, փրկարարական-վերականգնողական աշխատանքներին մասնակցած լինելով, լավ գիտեմ մարդու կյանքի արժեքը, նաև լինելով մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար՝ լավ եմ պատկերացնում այն մարտահրավերները, որոնք մշտապես կանգնած են մեր երկրի և ժողովրդի առաջ։ Դրանք են՝ երկրաշարժերը, սողանքները և այլ բնական աղետները, ատոմակայանի առկայությունն ու այլ տեխնածին աղետները, պատերազմական գործողությունների վերսկսման մշտական վտանգն ու այլ հնարավոր ֆորս-մաժորային իրավիճակները, առանձնահատուկ կարևորություն և նշանակություն եմ տալիս առողջապահության համակարգի հստակ և գրագետ աշխատանքին։ Ես իմ ընտանիքի հետ միասին 2018 թվականի հեղափոխության մոլի ջատագովներից և մասնակիցներից ենք, մեզ համար ցավալի է, որ 2 տարի անց դեռևս չի հաջողվել առողջապահական համակարգը բերել այնպիսի վիճակի, որ պատշաճ արձագանքի ստեղծված իրավիճակին: Ամեն անգամ նախարարին լսելով՝ տեսնում եմ, որ փորձում են մեղքը մարդկանց վրա գցել, բայց ներսից տեսնելով իրավիճակը՝ հասկանում եմ, որ միայն մարդիկ չեն մեղավոր։

դիտվել է 378 անգամ
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan