Ամերիկացի միլիարդատերը 10 մլն դոլար է նվիրաբերել 10000 ընտանիքի, որոնք տուժել են կորոնավիրուսի պանդեմիայից
Ամերիկացի միլիարդատեր, Twitter-ի եւ Square վճարային հավելվածի գործադիր տնօրեն Ջեք Դորսին 10 մլն դոլար է նվիրաբերել 10000 ընտանիքի, որոնք տուժել են կորոնավիրուսի պանդեմիայից, գրում է Forbes-ը:
Յուրաքանչյուր ընտանիք 1000-ական դոլար կստանա:
Project 100-ը GiveDirectly, Propel եւ Stand for Children ոչ կոմերցիոն կազմակերպությունների համատեղ աշխատանքն է:
2010 թվականի ապրիլից Project 100-ը հավաքել է 84 մլն դոլար: Project 100-ի դոնորներից են նախագահի նախկին թեկնածու Էնդրյու Յանգը, միլիարդատեր Լինն Շուստերմանը եւ Blue Meridian Partners-ը՝ ոչ կոմերցիոն խումբ, որի դոնորներ են միլիարդատերեր Սթիվ Բալմերը, Բիլ Գեյթսը, Սերգեյ Բրինը եւ ՄքՔենզի Բեզոսը: