Տուլայի «Արսենալը» ստադիոնում եւ մարզաբազայում տեղադրել է ախտահանող թունել (ֆոտո)
Տուլայի «Արսենալը» Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ակումբներից առաջինը ստադիոնում եւ մարզաբազայում տեղադրել է ախտահանող թունել։
«Հիմա տղաների առողջության համար կարելի է չանհանգստանալ, սակայն պետք է շարունակել հետեւել անվտանգության բոլոր միջոցառումներին»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի առաջնությունը պետք է վերսկսվի հունիսին։